Հայտնի հաղորդավարուհի Անֆիսա Չեխովան իր հանգիստն անց է կացնում Թուրքիայում, որտեղից հաճախ լուսանկարներ է հրապարակում Ինստագրամի իր միկրոբլոգում:
Այս անգամ 42-ամյա աստղը լուսանկարվել է լոգարանում: Կադրում Չեխովան կրում է միայն թափանցիկ ներքնազգեստ: Նա մի ձեռքով հավաքել է վարսերը, իսկ մյուս ձեռքին կարմիր գինով լի բաժակ է:
Հաղորդավարուհու հետևորդները քննադատել են նրան նման անկեղծ լուսանկարներ հրապարակելու համար: «Իսկ եթե որդիդ տեսնի՞»,- գրել է օգտատերերից մեկը:
Այնուամենայնիվ, Անֆիսան հումորով է պատասխանել քննադատություններին` մեկնաբանություններում գրելով. «Մի անհանգստացեք, տղաս կարծում է, որ իր մայրիկն աշխարհի ամենափափուկ ու գեղեցիկ հետույքն ունի»: