Sports Illustrated-ի «ամենաթմբլիկ» մանեկենուհին` 27-ամյա Հանթեր Մըքգրեյդին, ով կշռում է 100 կգ, Story And Rain -ին տված հարցազրույցում կիսվել է նորաձեւության աշխարհում իր հաջողությունների մասին:
Ամերիկուհու խոսքերով` չկա որևէ բանաձև, որը կերաշխավորի մասնակցությունը հեղինակավոր նկարահանումներին և պայմանագրերին: Այնուամենայնիվ, հաջողության, հաստատ, չի կարելի սպասել, եթե մոդելն առաջին հերթին իրեն չի սիրում: Ճիշտ է, ինքնավստահությունն ամենևին էլ այդքան հեշտ չէ:
«Ես գիտեմ ...որ ինքնավստահությունը վերջանական կետը չէ, այլ ուղի է: Ես միշտ ասում եմ` «Հռոմը մեկ օրում չեն կառուցել»: Ինքնավստահության հետ էլ է ամեն ինչ նույնը»,- ասել է մոդելը:
Նա նաև նկատել է, որ միշտ ինքնավստահ լինել ուղղակի հնարավոր չէ: Նույնիսկ իր մոտ, չնայած փայլուն կարիերային և հարյուր հազարավոր երկրպագուներին, կան օրեր, որ չի սիրում ինքն իրեն: Եվ, Հանթերը կարծում է, որ դա նորմալ է:
«Ես մինչ օրս վատ օրեր եմ ունենում: Եթե անկեղծ, այսօրը դրանցից մեկն է: Եվ երեկ` նույնպես: Երբ միակ բանը, որ ցանկանում ես անել` դա ոչ մի բան չանելն է: Բայց որևէ վատ բան չկա, որ նման օրեր երբեմն պատահում են»,- նշել է նա:
Մոդելը նաև նշել է, որ միջավայրը մեծապես ազդում է նրա վրա, թե ինչպես եք վերաբերում ինքներդ ձեզ: Օրինակ՝ չնայած Հանթերի ավելորդ քաշին, նրա մայրը երբեք ոչ մի բառ չի ասել նրա կազմվածքի մասին: Ընդհակառակը, նա միշտ աջակցել է աղջկան իր գործունեությունում: