Ամերիկացի մոդել Բրուքս Նադերը մասնակցել է «Sports Illustrated»-ի Sportsperson of the Year Awards («Տարվա մարզիկ») մրցանակաբաշխության հանձնաման արարողությանը։
Նադերի լուսանկարներն այս տարի հայտնվել են Sports Illustrated Swimsuit-ի էջերին՝ պարբերականի ամենամյա հատուկ թողարկումը, որում ներառված են լողազգեստ կրող մոդելների լուսանկաներ էկզոտիկ բնապատկերների ֆոնին։ Միջոցառմանը 22-ամյա մոդելը կրում էր Bronx and Banco-ի՝ չափազանց անկեղծ, ամբողջովին թափանցիկ զգեստը եւ առանց կրծկալի էր։
Մրցանակաբաշխության ընթացքում արված լուսանկարը նա հրապարակել է Instagram-ի իր էջում, ինչից հետո համացանցի օգտատերերն արտահայտել են իրենց դգգոհությունը։ Շատերը գրել են, որ նույն հաջողությամբ նա կարող էր մերկ ներկայանալ։ «Հիասաքանչ մարմին, բայց այն, ներեցեք, ավելի սեքսուալ տեսք կունենար առավել համեստ հագուստով»,- գրել է օգտատերերից մեկը։
Հատկապես սուր խոսակցություն է սկսվել օգտարերից մեկի, նրա ընդդիմախոսի եւ Բրուքսի միջեւ։ Նադերը պատասխանել է հեյթերներին։ «Ես կրել եմ այս զգեստը, որովհետեւ այդպես եմ ցանկացել, դրանով ես ինձ սեքսուալ եմ զգում»,- գրել է նա՝ հավելելով, որ չգիտի՝ ինչպես է ուրիշների դեպքում, բայց այդ զգեստն իրեն օգնում է ինքնավստահ լինել եւ լայնացնել իրավունքներն ու հնարավորությունները։