Մոդելային բիզնեսում հաջողության հասնելու գրավականը երիտասարդ տարիքն ու ինքնատիպ արտաքինն է: Երբեմն, սակայն, հանդիպում են այնպիսի հազվագյուտ դեպքեր, որոնք կոտրում են բոլոր կարծրատիպերը:
Ներկայացնում ենք մի տեսանյութ, որի հերոսը 80 տարեկան հասակում պոդիում է բարձրացել՝ մասնակցելով Չինաստանի նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացվող ցուցադրությանը: Խոսքը չինացի Ուոնգ Դեշանի մասին է, ով երիտասարդ տարիքում թատրոնի դերասան է եղել, սակայն չի կարողացել հայտնի դերասան դառնալ: Այս ձախողումը չի կոտրել անսահման երազանքներ ունեցող այս մարդուն, ում տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում վերջապես հաջողվել է հասնել իր երազանքներից մեկին:
Իր պատմությամբ հանրության հետ կիսվելով՝ տարեց մոդելը հորդորում է մարդկանց երբեք հետ չկանգնել իրենց երազանքներին հասնելու ճանապարհին և պայքարել:
Մանրամասները՝ տեսանյութում: