Ամերիկացի երգչուհի Շերը նկարահանվել է «Ugg» ընկերության նոր արշավում։ Լուսանկարներում, որոնք նվիրված են «Ugg Feel» նախագծին, Շերը կրում է «Classic Mini II» եւ «Coquette» մոդելները։ Այդ արշավին արդեն իսկ մասնակցել են լեգենդար ամերիկացի խմբագիր Անդրե Լեոն Թելին եւ սուպերմոդել Իմանը։

Արշավի շրջանակներում ներկայացվել է նաեւ երեք րոպե տեւողությամբ հոլովակ Շերի մասնակցությամբ, որում նա պատմում է, թե ինչ է նշանակում կուռք լինել ամբողջ աշխարհի համար։

 

«Այն, թե ինչպիսին եք ձեզ զգում, ձեր ամենաիրական մասն է։ Ես ընտրել եմ արտիստի ճանապարհը։ Բայց ամենաբարդը հաջողության հասնելն ու ամբողջ աշխարհի աչքի առաջ պարտվելն է։ Ես ամբողջ կյանքս անց եմ կացրել՝ հասկանալով, որ մարդիկ կա՛մ ատում, կա՛մ սիրում են ինձ։ Դու ցանկանում ես, որ քեզ սիրեն, բայց վերջ ի վերջո հասկանում ես, որ հարկավոր է թքած ունենալ դրա վրա»,- տեսանյութում ասում է Շերը։