43-ամյա բրազիլացի սուպերմոդել Ժիզել Բունդխենը դարձել է Balmain-ի նոր աշխույժ արշավի դեմքը։
Ռաֆայել Պավարոտտիի կողմից արված մի շարք լուսանկարներում Ժիզելը հայտնվել է գունավոր մինի զգեստներով եւ կոկետային կոմբինեզոններով, որոնք հարգանքի տուրք են մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Պիեռ Բալմենի ստեղծագործություններին:
«Ժիզելը Balmain-ի համար՝ նոր Balmain Jolie Madame պայուսակով: Նկարահանվել է Փարիզում՝ Ռաֆայել Պավարոտիի կողմից։
Օլիվեր Ռուստանի այս վերջին ստեղծագործությունն իր անունը ստացել է Joly Madame տան խորհրդանշական ուրվանկարից եւ մարմնավորում է հարուստ ժառանգություն՝ ի պատիվ պարոն Բալմենի՝ հետպատերազմյան համարձակ ստեղծագործությունների», - նշում է նորաձեւության տունը: