Իտալական Gucci նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միշելը ներկայացրել է Rouge à Lèvres Satin շրթներկի նոր հավաքածուն, որի գովազդում նկարահանվել է անատամ պանկ երգչուհի Դենի Միլերը։ Գովազդային արշավի լուսանկարները հրապարակվել են ապրանքանիշի Instagram-յան պաշտոնական էջում։

Картинки по запросу gucci teeth

Գովազդային լուսանկարներից մեկում խոշոր պլանով ֆիքսված է Միլերի ժպիտը. նրա շուրթերին Goldie Red վառ շրթներկն է։ Լուսանկարում նկատելի է, որ երգչուհու երկու վերին ատամները բացակայում են։