Ամերիկացի ռեժիսոր եւ «Օսկար»-ի մրցանակակիր Սոֆյա Քոպոլան դարձել Է Cartier ոսկերչական բրենդի դեսպանը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Economico-ին, դեռեւս հայտնի չԷ, թե հատկապես ինչ են բովանակելու նրա պարտականությունները, բայց ընկերության հետ համագործակցության շրջանակներում նա արդեն լուսանկարվել Է թեմատիկ ֆոտոշարքում :

 

Քոպոլան Cartier-ի վաղեմի երկրպագուհին Է: Նրա նշանադրության մատանին պատրաստվել Է ոսկերչական տան վարպետների կողմից, բացի այդ, նա նախընտրում Է ֆիրմային ժամացույցները:

 

Ժամացույցների եւ ոսկերչական իրերի Cartier ֆրանսիական տունը Լուի Ֆրանսուա Քարտիեի կողմից հիմնադրվել Է Փարիզում 1847 թվականին: Ներկայում վաճառքի տեսակետից սա լյուքս սեգմենտի երկրորդ կամ երրորդ ժամացուցային բրենդն Է. որը թվային ցուցանիշներով զիջում Է միայն Rolex-ին: Բացի ժամացույցներից, Cartier-ն արտադրում Է թանկարժեք իրեր, գրենական պիտույքներ, կաշվից պատրաստված աքսեսուարներ եւ պարֆյումերիա:

 

Սոֆյա Քոպոլան ամերիկացի կինոռեժիսոր Է, սցենարիստ եւ դերասանուհի: Նա ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Քոպոլայի դուստրն Է: Սոֆյա Քոպոլան նկարահանել Է հինգ լիամետրաժ ֆիլմ՝ «Կույս ինքնասպանները», «Թարգմանության դժվարությունները», «Մարիա-Անտուանետա»-ն, «Ինչ-որ տեղ»-ը եւ «Բարձրաշխարհիկ հասարակություն»-ը: Քոպոլան արժանացել Է մի քանի հեղինակավոր մրցանակների՝ «Սեզար»-ի եւ «Օսկար»-ի («Թարգմանության դժվարություններ»-ի համար), նրան նաեւ «Ինչ-որ տեղ» ֆիլմի համար պարգեւատրել են Վենետիկի կինոփառատոնի «Ոսկ ե առյուծ» մրցանակով: