Aysor.am-ը գրում է.
Բոբբի Քրիստինան իր և Նիկի նշանադրության մասին հայտարարել է դեռևս 2012 թվականի հոկտեմբերին «The Houstons: On Our Own» շոուի ուղիղ եթերում:
Խորթ եղբոր հետ հանդիպելու վերաբերյալ լրագրողների հարցերին Քրիստինան պատասխանել է. «Մենք մոտ ենք միմյանց: Ես արդեն հոգնել եմ լսել «Նա քո եղբայրն է», «Դուք ապրել եք միևնույն տանը» արտահայտությունները: Չգիտեմ, թե ինչպես կարձագանքեր Ուիթնի Հյուսթոնը, բայց ես սիրում եմ Նիկին»:
Նշենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականի փետրվարի 11-ին: