Դերասանուհի Մոնիկա Բելուչիի և նրա նախկին ամուսնու՝ դերասան Վենսան Կասելի դուստրը` Դեվան, անկեղծ լուսանկարներ է հրապաարկել և հիացրել երկրպագուներին:
Աղջիկը վերջերս է դարձել 17 տարեկան, բայց շատերն արդեն հավատում են, որ նա արտաքնապես գերազանցել է մորը։ Գեղեցկուհին Instagram-ում կիսվել է նկարներով՝ ցույց տալով, թե որքան գեղեցիկ է ինքը՝ փոքրիկ բերան, արտահայտիչ աչքեր, շքեղ գանգուրներ և տպավորիչ կազմվածք:
Բելուչիի և Կասելի դստեր էջին արդեն բաժանորդագրվել է 550 հազար մարդ։ Նրանք կարծում են, որ աղջկան մեծ ապագա է սպասվում։
Նշվում է, որ Դեվան արդեն իսկ զբաղվում է մոդելինգով, համագործակցում է բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի հետ և նույնիսկ դարձել է Dolce & Gabbana-ի դեմքը։ Աղջիկը երկու կրտսեր քույր ունի՝ մեկը հարազատ, մյուսը` միայն հորական կողմից: Կասելի երրորդ դստեր մայրը մոդել Թինա Կունակին է։