Լոնդոնում Մադամ Տյուսոյի թանգարանում դրվել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մոմե արձանը, հայտնում է segodnya.ua-ն։
Հաղորդվում էր, որ երգչուհու վաղաժամ մահից հետո թանգարանը պատրաստվում է ներկայացնել միանգամից 4 մոմե արձան։
Ուիթնի Հյուսթոնը մահացած էր հայտնաբերվել Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում 2012թ. փետրվարի 11-ին։ Նա 48 տարեկան էր։