Չնայած Մայլի Սայրուսի տարօրինակ պահվածքին` մադամ Տյուսոյի թանգարանի աշխատակիցները որոշել են նրա մոմե արձանն էլ տեղադրել թանգարանում: Հունիսի 2-ին Բեռլինում գտնվող մադամ Տյուսոյի թանգարանում ներկայացվեց Մայլի Սայրուսի արձանը:
Նշենք, որ թանգարանի աշխատակիցները Մայլիի արձանը պատրաստել են այնպիսի տեսքով, որով սովորաբար հանդես է գալիս սկանդալային երգչուհին` կիսամերկ, կարճ սանրվածքով, վառ կարմիր շրթներկով և բարձրակրունկ կոշիկներով: Նշենք, որ մադամ Տյուսոյի թանգարանը հայտնի մարդկանց մոմե արձանների պատրաստմամբ զբաղվում է արդեն 150 տարի: Ամեն տարի թանգարանն ունենում է բազմաթիվ զբոսաշրջիկներ: