«Կին կատուն» ֆիլմի աստղ Հոլի Բերին երկրպագուներին ուրախացրել է նոր գայթակղիչ լուսանկարով։ Իր 53-ամյակի առիթով դերասանուհին Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է թաց շապիկով։ Դրա վրա առկա է «առանց կրծկալի ակումբ» գրությունը։ Հոլին, իսկապես, ներքնազգեստ չի կրում, իսկ բարակ կտորը ուրվագծել է նրա կազմվածքը։
«Բարձրացել եմ հաջորդ մակարդակ»,- բացատրել է դերասանուհին։
Հոլի Բերին ժամանակին արժանացել է «Միսս Ամերիկա» տիտղոսին եւ այդ ժամանակվանից սկսած առանց հոգնելու ապացուցում է, որ իսկապես հիասքանչ է։ Դերասանուհին հաճախ է ցուցադրում գայթակղիչ կազմվածքը եւ լուսանկարվում կա՛մ լողազգեստով, կա՛մ թոփլես։ Իր անկեղծ լուսանկարներով նա սոցիալական ցանցերի օգտատերերին ապացուցում է, որ կանանց համար տարիքը միայն թիվ է։