Երգչուհի Յուլյա Կովալչուկը ծրագրում է մոտ ապագայում եւս մեկ անգամ մայր դառնալ: նա նշել է, որ հույս ունի, որ դուստրը՝ Ամելիան, որը ծնվել է մոտ մեկ տարի առաջ, շուտով եղբայր կամ քույր կունանա:
«Հիմա ես պարզապես համոզված եմ, որ կնոջ կոչումը մայր լինելն է: Ոչ թե պարզապես լույս աշխարհ բերել նոր ոգու, այլ նրա հետ միասին ապրել յուրաքանչյուր րոպեն, սովորել, աճել եւ իմաստանալ: Հիշում եմ՝ տասը տարի առաջ ես հարցազրույցում ասում էի, որ լավ կարիերան անկախ եւ ինքնաբավ լինելու հիանալի հնարավորություն է: Եվ յուրովի ճիշտ էի, որովհետեւ 25 տարեկանում ես հենց այսպես էի զգում: Հիմա ես համոզված են, որ հենց մայրությունն է կնոջն ամբողջական, հետաքրքիր եւ ինքնավստահ դարձնում»,- պատմել է երգչուհին:
Նրա խոսքով՝ իր համար հիմա դժվար է պատկերացնել, որ ինչ-որ ժամանակ իրենք Ալեքսեյ Չումակովի հետ միայնակ էին ապրում: Ամեն դեպքում, ամուսինների համար կարեւոր էր մասնագիտական բարձրունքների հասնել:
«Եթե ես ավելի վաղ երեխա ունենայի, նա չէր լինի, այլ որեւէ այլ մեկը: Իսկ այս դեպքում մենք հենց նրան ունենք՝ մեր անհավանական դուստր Ամելիան: Եվ Աստված տա մոտ ժամանակներում նս եղբայր կամ քույր ունենա»,- նշել է Կովալչուկը:
Ի դեպ, մինչ այժմ հայտնի չէ՝ ինչպիսին է Կովալչուկի եւ Չումակովի դուստրը: Յուլյան դա բացարում է նրանով, որ Ամելիային օտար մարդկանց ցույց տալու անհրաժեշտություն չի տեսնում, որոնք ոչ միշտ են երեխային բարին ցանկանում: