Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի, պարուհի Լերա Կուդրյավցևան վաղուց էր ցանկանում երկրորդ երեխան ունենալ: Նրա ցանկությունն արդեն իրականացման ճանապարհին է. Լերան բալիկի է սպասում:
Լերան և ընկերը' հոկեիստ Իգորը, ամռանը կօրինականացնեն իրենց հարաբերությունները: Հարսանիքը կկայանա Սանկտ Պետերբուրգում: Այժմ հաղորդավարուհին զբաղվում է հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով: Հարսանյաց հանդեսին ներկա են լինելու ռուսական շոու-բիզնեսի աստղերը:
Լերան և Իգորը նշել են, որ երազում են, որ Պետերբուրգի իրենց նոր տանը շատ բալիկներ լինեն: Ի տարբերություն Լերայի, ով առաջին ամուսնությունից 23-ամյա որդի ունի, Իգորը դեռ երեխա չունի: Ի դեպ, երկու տարի առաջ Լերան կրկին հղի է եղել, սակայն, ցավոք, կորցրել է երեխային: Զույգը հույս ունի, որ այս անգամ ամեն ինչ լավ կլինի: