Ռեփ կատարող Քանյե Ուեսթն իր Jesus is King ալբոմի շնորհանդեսի նախօրեին հարցազրույց է տվել ամերիկյան ռադիոընկերություններից մեկում։ Քանյեն 2 ժամ շփվել է հաղորդավար Զեյն Լոուի հետ՝ ուղիղ եթերում քննարկելով շատ արբեր թեմաներ։

Ռեփերը հաղորդավարին հայտնել է, որ իր կյանքի վրա մեծ ազդեցություն են թողել մեծահասակների համար նախատեսված ամսագրերը։ Քանյեն դրանում մեղադրել է իր ծնողներին։

«Հայրս մշտապես պոռնագրաֆիկ բնույթի ամսագրեր էր գնում եւ դրանք երեւացող տեղում էր պահում։ Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես 5 տարեկանում գտա դրանցից մեկը եւ հետո անընդհատ թերթում էի դրանք։ Ժամանակի ընթացքում ամսագրերին փոխարինեցին մեծահասակների համար ֆիլմերը։ Ես հասկանում էի, որ կախվածության մեջ էի, սակայն տարիների ընթացքում ես չկարողացա ազատվել դրանից։ Դրանք ինձ օգնում էին մոռանալ ամեն ինչ», - պատմել է երաժիշտը։

Ким и Канье женаты пять лет

Նա նաեւ մի հայտարարություն է արել այն մասին, որ Ուեսթը պատրաստվում է 2024թ․-ին դառնալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Նա վստահ է իր ուժերի վրա եւ կպատրաստվի նախընտրական քարոզարշավին, որպեսզի պայքարի երկրի ազատության համար։ Նա նաեւ զարմացրել է ունկնդիրներին՝ կոչ անելով ժամանակ առ ժամանակ իրենց  սեքսում զսպել։ Նրա կարծիքով զսպելն օգնում է նոր գաղափարների ստեղծման գործում։

 

 

 

 

Լուսանկարները՝ Rex/Fotodom