Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ ամերիկացի սուպերմոդել Կայա Գերբերը, լուսանկար է հրապարակել, որում երեւում է մեծացած որովայնը։ Հրապարակումն արվել է նրա Instagram-յան էջի Stories բաժնում։
Կադրում ամերիկացի սուպերմոդելը կարճ տոպ է կրում, ջեմփեր եւ լեգինսներ։ Նրա ձեռքում նկատելի է պաղպաղակը։ Մոդելը դեմքը փակել է «The one minute mother» անվանումով գրքով՝ «Ինչպես մայր դառնալ մեկ րոպեում»։
«Կարդացեք սա»,- գրել է Գերբերը։ Արտահայտությունը կարելի է թարգմանել նաեւ որպես կոչ կարդալ ենթատեքստը, այսինքն՝ թաքնված իմաստ որոնել։
Երկրպագուներին շոկի է ենթարկել հղիության մասին Կայայի ակնարկը։ Սեպտեմբերին մոդելը 18 տարեկան է դարձել։