Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի 14-ամյա դուստրը՝ Կայա Գերբերը, մասնակցել է դիզայներ Ալեքսանդր Վոնգի գովազդային արշավին: 

 

Բացի Գերբերից, լուսանկարվելուն մասնակցել են նաև մոդել Աննա Էվերսը, երաժիշտ Թրևիս Սքոթը, նկարիչ Լյուսիեն Սմիթը:

 

Փետրվարի սկզբին Կայան դարձել էր Chrome Heart բրենդի դեմքը: Մինչ այդ նա համագործակցել է Young Versace-ի հետ և հայտնվել ժողովրդականություն վայելող այնպիսի հրատարակությունների շապիկին, ինչպիսիք են՝ Vogue Italia-ն, CR Fashion Book-ը և Teen Vogue-ը: