Ամերիկացի սուպերմոդել Քայա Գերբերը, Սինդի Քրոուֆորդի դուստրը, իսպանական Loewe հագուստի ապրանքանիշի գովազդում նկարահանվել է առանց կրծկալի: Լուսանկարները Քայան տեղադրել է Instagram-ի իր էջում:
Նկարներից մեկում 18-ամյա մոդելը երկար կաթնագույն զգեստով է, որի տոպն ամբողջովին թափանցում է նրա կուրծքը: Նշվում է, որ նկարահանումները տեղի են ունեցել «Խաղաղության պարտեզ»-ի տարածքում, որը նախագծել է ճարտարապետ Իսամու Նոգուչին: Գերբերը նաև այլ լուսանկարներ է հրապարակել Loewe-ի հագուստով: