Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, «Apple TV+»-ի «Palm Royale» նոր սերիալի աստղերից է. ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 20-ին։

IMG_2075.jpeg (120 KB)

22-ամյա թխահերը երեւում էր սերիալի առաջին թրեյլերի փոքրիկ հատվածներում։ Մի տեսարանում նա կրում էր  պարուհիների ոճի կարմիր եւ դեղին վառ հագուստ, որն առավելագույնս ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը:

Քայան նախկինում նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ներքեւ»-ը եւ «Բաբելոն»-ը, ինչպես նաեւ՝ «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալում:

IMG_2076.jpeg (106 KB)

Թրեյլերի վերնագրում գրված էր. «Դուք պաշտոնապես հրավիրված եք Փալմ Բիչի ամենաէքսկլյուզիվ ակումբ»: Սերիալում պատմվում է Մաքսին Սիմոնսի մասին, որը փորձում է ներթափանցել Փալմ Բիչի բարձր հասարակություն:

IMG_2077.jpeg (100 KB)

Գլխավոր դերերում՝ Քրիստեն Ուիգ, Ռիկի Մարտին, Ջոշ Լուկաս, Լեսլի Բիբ, Էմբեր Չարդայս Ռոբինսոն եւ Քայա Գերբեր, ինչպես նաեւ նկարահանվել են Լորա Դերնը եւ Էլիսոն Ջաննին։