Սինդի Քրոուֆորդի որդին՝ 20 տարեկան Փրեսլի Գերբերը, դեմքին ևս մեկ դաջվածք է ավելացրել: Նորաթուխ մոդելը շարունակում է փորձարկումներ անել իր արտաքինի հետ: Վերջերս նա դեմքին առաջին դաջվածքն էր արել: Հիմա էլ նա դաջել է Los Angeles Dodgers բեյսբոլի ակումբի լոգոտիպը:

Առաջին դաջվածքը՝ misunderstood («թյուրիմացություն») բառը, Փրեսլին հենց աչքի տակ էր դաջել: Համացանցում նրան քննադատում էին, հետևորդները գրել էին, թե Փրեսլին այլանդակում է դեմքը: Փրեսլին էլ պատասխանում էր, թե իր դաջվածքը նշանակում է այն, որ շատ հաճախ իրեն չեն հասկանում:

Լուրեր կան, որ Սինդիին և նրա ամուսնուն շատ է անհանգստացնում որդու պահվածքը: Մամուլն անգամ պնդում է, թե տղան թմրանյութեր է օգտագործում:

Իսկ տղայի քույրը ՝ Կայան, գլխապտույտ հաջողության է հասնում մոդելային աշխարհում, նրան հրավիրում են բոլոր հայտնի ցուցադրություններին:

 
 
 

Кайя Гербер делает успешную карьеру на подиуме. Фото: REUTERS