Հայտնի մոդել Կայա Գերբերը՝ Սինդի Քրոուֆորդի եւ Ռանդե Գերբերի դուստրը, անկեղծ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է թոփլես, իսկ մերկ կուրծքը ծածկել է ձեռքով։

Կայան նոր դաջվածք է արել՝ հրեշտակի պատկեր կողոսկրի հատվածում։ Լուսանկարում կարելի է տեսնել նաեւ մոդելի մարմնի մյուս դաջվածքները՝ եղբոր՝ Փրեսլիի անունը, 23 թիվը, ծաղիկ եւ սիրտ՝ միահյուսված ձեռքերից։

Картинки по запросу

 

Մեկնաբանություններում մոդելի երկրպագուները երիտասարդ գեղեցկուհուն բազմաթիվ հաճոյախոսություններ են արել, սակայն շատերը կարծիք են հայտնել, որ դաջվածքներն աղջկա համար վատ զարդ են։ «Դու այնքան երիտասարդ ես ու գեղեցիկ։ Քեզ դաջվածքներ հարկավոր չեն։ Ինչի՞ համար։ Ինչո՞ւ»,- գրել է կին օգտատերերից մեկը։