Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ Կայա Գերբերը, որը սեպտեմբերի 3-ին 18 տարեկան է դարձել, հայտնվել է «Vogue» ամսագրի բրիտանական տարբերակի շապիկին։ Նրա լուսանկարները հրապարակվել են հրատարակության Instagram-յան էջում։
Ամսագրի հոկտեմբերյան համարի համար մոդելը լուսանկարվել է սեւ-սպիտակ զգեստով եւ խոշոր գլխազարդով։ Ոճաբանները մոդելի կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերով։
«Վերջին մի քանի սեզոնի ընթացքում մոդելը, որը պոդիումների մշտական դերակատար է եւ Սինդի Քրոուֆորդի դուստրը, վերածվել է ներաձեւության աշխարհի գլխավոր հայտնիներից մեկը»,- լուսանկարի մեկնաբանություններում նշել են էջի վարողները։
Նոր համարում Կայա Գերբերը պատմում է թվային աշխարհում մեծանալու, հանրային լինելու եւ այն մասին՝ ինչպես է դարձել նոր սերնդի դեմքը։