Սուպերմոդելներ Ադրիանա Լիման և Իրինա Շեյքը զարդարել են Vogue ամսագրի իսպանական տարբերակի օգոստոսյան համարի շապիկը: Նկարը լույս է տեսել Շեյքի Instagram-ի էջում և գրեթե կես միլիոն հավանում է գրանցել:
Լուսանկարում մոդելները նույն դիմահարդարումն ունեն՝ ներառյալ հարուստ կարմիր շրթնաներկը՝ բուրգունդային փայլով:
38-ամյա բրազիլուհին և 33-ամյա ռուսաստանցի մոդելը հագել են Blumarine-ի հագուստ և ունեն նույն սանրվածքները:
«Երբ կանայք հավաքվում են և միմյանց ուժ են տալիս … մոգություն է տեղի ունենում»,- գրել է Իրինա Շեյքը: