39-ամյա նորաձևություն թելադրող Վիկտորիան հայտնվել է ավստրալիական Vogue ամսագրի շապիկին իր Louis Vuitton-ի աշուն-ձմեռ հավաքածուից սեքսուալ շրջազգեստով:
Ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Վիկտորիան խոստովանել է, որ ամուսնու՝ Դևիդ Բեքհեմի և 4 երեխաների հետ ապրում են սովորական կյանքով. «Եթե անկեղծ, ապա հաճախ մինչև երեխաները քնում են և ես մի փոքր ազատ ժամանակ եմ ունենում, այնքան հոգնած եմ լինում, որ ոչ մի այլ բանի համար ուժ չեմ ունենում: Ազատ ժամանակ երբեմն աշխատում եմ, երբեմն էլ դեմքիս դիմակով հանգստանում»: