Մի քանի օրից ամբողջ աշխարհի կաթոլիկները նշելու են Սուրբ Ծնունդը։ Շատ քաղաքներ արդեն զարդարված սպասում են տոնին։ Ֆրանսիական Grazia շաբաթաթերթի խմբագրությունը համացանցում ներկայացրել է նախատոնական համարի շապիկը, որի աստղը դարձել է 20-ամյա Լիլի-Ռոուզ Դեպը: 46-ամյա Վանեսա Պարադիի եւ 56-ամյա Ջոնի Դեփի դուստրը Grazia-ի շապիկին պատկերված է վառ լույսերի շրջապատում։

Անցնող տարում Լիլի-Ռոուզը հաճախ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։  Կայացել է «Թագավորը» (The King) ֆիլմի պրեմիերան նրա մասնակցությամբ, սկսվել է այլ կինոնախագծերի վրա աշխատանքը: Չի մոռանում Դեպը եւ Chanel-ի ամբասադորի պարտականությունների մասին: Grazia-ի համար ֆոտոսեսիայում նա նաեւ ներկայացրել է ֆրանսիական բրենդի հավաքածուի իրերը: