«International Opera Awards» հեղինակավոր մրցանակի դափնեկիր Հասմիկ Գրիգորյանը զարդարել է «Operanews» ամսագրի հուլիսյան համարի շապիկը։

Սոպրանո Հասմիկ Գրիգորյանի պարտիաները հնչում են աշխարհի կարեւորագույն օպերային թատրոններում՝ միլանյան Լա Սկալայից մինչեւ նյույորքյան Մերտոպոլիտեն-օպերա։ Օպերային երգչուհու ճանապարհը դեպի մեծ բեմ, որը ճանաչվել է աշխարհի լավագույն երիտասարդ մենակատար, երկար ու համառ էր։

Գրիգորյանը ծնվել է Վիլյունուսում՝ հայտնի երգիչներ Իռենա Մելկյավիչյուտեի եւ Գեղամ Գրիգորյանի ընտանիքում։ 2006թ.-ին մագիստրոսի դիպլոմով ավարտել է Լիտվայի երաժշտության ու թատրոնի ակադեմիան (Իռենե Միլկյավիչյուտեի դասարանը)։ Այցելել է Գ. Գրիգորյանի, Վ․ Պրուդնիկովի, Բ․ Մայսուրաձեի եւ Ա․ Պալիացիի վերպետության դասերին։

 

Երգչուհին համագործակցել է այնպիսի թատրոնների հետ, ինչպիսիք են Լա Սկալան, Լիսեո թատրոնը, Լիտվայի օպերայի ու բալետի ազգային թատրոնը, Վիլնյուսի քաղաքային օպերան, Լատվիայի ազգային օպերան, Լեհաստանի ազգային օպերան, Գրացի օպերան, Մարինյան թատրոնը, Միխայլովսկի թատրոնը եւ այլն։