Բրիտանացի մոդել Քեյթ Մոսը մերկացել է "Lui" ամսագրի համար: Այս մասին տեղեկացնում է Viva.ua կայքը:
40-ամյա աստղը բրիտանական ամսագրի շապկին է հայտնվել առանց հագուստի` աթոռին նստած և ցուցադրելով իր իդեալական բարեմասնությունները: "Lui" ամսագրի համար նախատեսված բաց ֆոտոշարքի հեղինակը ամերիկյան լուսանկարիչ Թերի Ռիչարդսոնն է:
Հիշեցնենք, որ հունվարին Քեյթ Մոսը դարձավ ամերիկյան "Playboy" ամսագրի գլխավոր հերոսուհին` լուսանկարվելով հայտնի ամսագրի համար: