Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելա Հադիդը, որը նախկինում ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կին, կրկին մասնակցել է մերկ նկարահանումների Love ամսագրի համար: Լուսանկարները հայտնվել են ամսագրի գլխավոր խմբագիր Քեթի Գրանդի Instagram-ում և հենց իր՝ մոդելի էջում:

Լուսանկարներից մեկում 23-ամյա հայտնին վարդագույն, կաշվե ժապավեններով տաբատով է, իսկ նրա մերկ կրծքին սև հարթ ժապավեն է նկարած: Մոդելը առանց աքսեսուարների է և հավաքված մազերով:

Մեկ այլ լուսանկարում նա առանց կրծկալի է' ճղված ջինսե տաբատով և ցանցավոր զուգագուլպաներով: Աղջկա մարմինը նկարված է կարմիր նախշերով: Նրա կերպարը լրացնում է կրծքավանդակին սոսնձված սև ժապավենը:

 

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram