Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը դարձել է Vevo-ում 10 մլրդ դիտում հավաքած առաջին արտիստը: Տեսակայքի վարչակազմի աշխատողները շնորհավորել են նրան իրենց Twitter-ում:
Գրառմանը կցված է տեսահոլովակ՝ երգչի տարբեր կատարումներից վերցված դրվագներով՝ նրա Baby առաջին հիթի գլխավորությամբ:
2014 թվականին Բիբերն արդեն ռեկորդ էր սահմանել Vevo-ում. նա դարձել էր մեկ միլիարդ դիտումների նշագծին հասած ամենաերիտասարդ երգիչը՝ շնորհիվ հիմնականում Baby-ի ժողովրդականության:
Vevo-ն երաժշտական տեսակայք է, որն ստեղծվել է որպես Sony Music Entertainment, Universal Music Group, Abu Dhabi Media, EMI եւ PHIL production ձայնագրման խոշորագույն ընկերությունների համատեղ ձեռնարկություն: Աշխատում է 2009 թվականից: Vevo-ն եվրոպական եւ ամերիկյան երաժիշտների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելով հարթակն է տեսահոլովակների զետեղման համար: