Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը երկրպագուներին ուրախացրել է լավ նորությամբ՝ նա վերսկսում է իր համաշխարհային շրջագայությունը։ Այս մասին հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով երգչի ներկայացուցչին։
Համաշխարհային շրջագայությունը դադարեցվել է Ռեմսի Հանթի համախտանիշի պատճառով։ Կաթվածահար էր եղել երգչի դեմքի մի մասը։ Դեմքի նյարդի կաթվածի պատճառ է դարձել շինգլերի վիրուսը, որով հիվանդացել է երգիչը։
Առաջին ելույթը տեղի կունենա ամառային փառատոնում՝ Իտալիայի Լուկկա քաղաքում։ Դրանից հետո երգիչն օգոստոսին եւս հինգ համերգ կտա Եվրոպայում։ Բիբերը նախատեսում է սեպտեմբերին ելույթ ունենալ Հարավային Ամերիկայում։ Համերգներ կանցկացվեն նաեւ Հարավային Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում, Ասիայում, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում։ Նախատեսված է ընդհանուր առմամբ 75 համերգ։