Կանադացի փոփ երգիչ Ջասթին Բիբերը զղջում է նախքան մոդել Հեյլի Բոլդուինի հետ ամուսնությունը կուսությունը կորցնելու համար։ Այս մասին նա հայտնել է Facebook-յան էջում՝ պատասխանելով երկրպագուների հարցերին։
Բիբերը հայտարարել է, որ կյանքում ոչնչի համար չի զղջում, քանի որ իր հետ կատարված ամենն իրեն դարձրել է այնպիսին, ինչպիսին կա։ Սակայն Բիբերը նշել է, որ կհրաժարվեր սեռական հարաբերությունից նախքան ամուսնությունը, եթե անցյալ վերադառնալու հնարավորություն ունենար։
«Գիտեմ, որ դա խելահեղ է հնչում։ Սեքսը կարող է շփոթեցնել, եթե ինտիմ հարաբերությունների մեջ ես մտնում, ում հետ պատահի»,- նշել է 26-ամյա երգիչը։
Ի դեպ, Բիբերը վերջերս պատմել է, որ նախքան ամուսնությունը Բոլդուինի հետ ինտիմ հարաբերություններ չի ունեցել։ Արտիստը խոստովանել է, որ նախկինում սեքսից կախվածություն է ունեցել, որը «վաղուց դադարել է իրեն ինչ-որ հաճույք պատճառել»։ Այդ պատճառով նա որոշել է մեկ տարի զսպել իրեն՝ «հոգին մաքրելու համար»։