Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը վերանայել է իր վերաբերմունքը սեռական սկանդալների կենտրոնում հայտնված ռեժիսորներ Վուդի Ալենի ու Ռոման Պոլանսկու հանդեպ։ Ուինսլեթը Vanity Fair-ի հետ զրույցում խոստովանել է, որ զղջում է նրանց հետ աշխատանքի համար։

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էին այդ մարդիկ այդքան երկար մնալ բարձր պաշտոններում ու հարգանք վայելել կինոարտադրության ոլորտում՝ հաշվի առնելով, թե ինչպիսին են նրանք իրականում եղել։ Պարզապես խայտառակություն է։ Իհարկե, ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում, որ աշխատել եմ նրանց հետո։ Բայց ես չեմ կարող ժամանակը ետ շրջել։ Ես պայքարում եմ այդ առիթով զղջման զգացողության դեմ։ Հիմա մեզ միայն մնում է անկեղծ ու հրապարակային խոսել այդ մասին»,- նշել է Քեյթը։

Роман Полански и Кейт Уинслет

Ուինսլեթի մեկնաբանությունները տարբերվում են կարծիքից, որը նա հայտնել է 2017թ.-ին The New York Times-ի հետ զրույցում Վուդի Ալենի «Հրաշքների անիվը» ֆիլմի պրեմիերայից առաջ։ Նա այդ ժամանակ պաշտպանել է իր համագործակցությունը ռեժիսորի հետ. «Որպես դերասան՝ դուք պարզապես պետք է մի կողմ կանգնենք ու ասեք. «Ես չգիտեմ՝ դա իրականություն է, թե ոչ։ Լավ մտածելով՝ դուք այդ խնդիրը մի կողմ եք դնում ու շարունակում աշխատել մարդու հետ։ Վուդի Ալենն անհավանական ռեժիսոր է, ինչպես եւ Ռոման Պոլանսկին։ Ես այդ մարդկանց հետ աշխատելու յուրօրինակ փորձ եմ ունեցել, դա ճշմարություն է»։