Tert.am-ը գրում է.
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի որդեգիր դուստրը' Դիլան Ֆերոուն, նրան մեղադրել է իր դեմ սեռական ոտնձգությունների համար:
Ֆերոուն բաց նամակ է հրապարակել New York Times-ում, որում հայտնել է, թե ոտնձգությունները տեղի են ունեցել բազմիցս ու նաև սարսափելի մանրամասներ է նկարագրել:
Դիլան Ֆերլոուն գրել է նաև, թե Հոլիվուդը պետք է ամաչի Ալենին մեծարելու համար: Նա, մասնավորապես, կոչ է արել Ալենով հիացող Սքարլեթ Յոհանսոնին ու Քեյթ Բլանշեթին մի պահ մտածել, որ իր փոխարեն կարող էին նրանք լինել:
Նա ասել է, թե փորձել է թաքնվել խորթ հորից, սակայն Ալենը միշտ կարողացել է գտնել նրան: Ֆերոուն պնդում է, որ ոտնձգությունները ազդել են նրա մտավոր առողջության վրա, անգամ ինքն իրեն կտրվածք է պատճառել:
Շարունակությունը՝ այստեղ: