Երգիչ Ջասթին Բիբերը խոստովանել է, որ 13 տարեկանից սկսել է թմրամիջոցներ օգտագործել, եւ կախվածությունը բավական արագ է զարգացել։ Տարիների ընթացվքում նա սկսել է էքսպերիմենտներ անել առավել ծանր թմրամիջոցների հետ։ Երգչի խոստովանությունը ներառված է նրա կենսագրական սերիալի նոր էպիզոդում։
«Ինձ համար դա պարզապես ամեն ինչից փախչելու միջոց էր։ Ես երիտասարդ էի ու էքսպերիմենտներ էի անում, ինչպես եւ բոլորը ոլորտում ու աշխարհում։ Ես շատ գումար ունի, այդ պատճառով իմ կողքին մարդիկ էին մնում, որոնք ինձանից ինչ-որ բան էին ուզում։ Նրանք երազում էին այնպիսի կենսակերպի մասին, որը ես էի վարում»,- ասել է Բիբերը։
Ձերբակալությունների շարքից եւ անըդունելի վարքագծից հետո, հասկանալով իր վիճակի ամբողջ լրջությունը՝ Բիբերը որոշել է փոխել իր կյանքը։ «Ես որոշեցի կանգ առնել, որովհետեւ կարծես մահանում էի։ Իմ անվտանգության աշխատակիցները գիշերը սենյակ էին մտնում զարկերակը ստուգելու համար։ Ոչ ոք չգիտի՝ որքան լուրջ էր ամեն ինչ։ Դա անասելի սարսափելի էր»։
Ի վերւո Բիբերը կարողացել է հավաքել իրեն՝ դիմելով կրոնին ու ընտանիք ստեղծելով Հեյլի Բիբերի հետ, որը հույս ունի շուտով երեխաներ ունենալ։