Համաշխարհային պատերազմները թերևս մոլորակի պատմության ամենացավալի հիշողություններն են, որոնք խլել են միլիոնավոր մարդկանց կյանքեր, իսկ շատերին էլ ողջ-մահացածներ դարձրել։ Այսպես՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ֆրանսիայում ֆրանսիացիները սկսեցին մասսայաբար քաչալացնել ֆրանսուհիներին. ինչու՞։ Ծանոթանում ենք ֆրանսիական պատմության ամենաամոթալի էջերից մեկին։ 

 

Ամեն բան սկսվեց հենց երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Շուրջ 100.000 ֆրանսիացիներ անցան գերմանացիների կողմն ու սկսեցին կռվել հանուն Գերմանիայի հաղթանակի։ Բացի այս 100.000 ֆրանսիացուց 20.000 ֆրանսուհիներ անկողին կիսեցին գերմանացիների հետ՝ դառնալով նրանց սիրուհին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ի՞նչ պետք է սպասեր ֆրանսուհիներին, եթե ոչ մասսայական ամոթանք ու ծաղր։ 

Չնայած շատերն առաջարկում էին, որ ֆրանսուհիներին ուղղակի սպանեն, բայց հետո ֆրանսիացիներն եկան այն եզրակացության, որ սպանելը նրանց համար օրհնություն կլինի, ուստի անհրաժեշտ է ուղղակի նրանց այնպիսի ամոթալի պատժի ենթարկել, որ այս ֆրանսուհիներն ամբողջ կյանքում վախենան անգամ փողոց դուրս գալ։ 

Այսպես՝ որոշվեց նրանց հրապարակայնորեն ու բոլորի աչքի առաջ քաչալացնել, հետո ստիպել, որ նրանք այդպես քայլեն փողոցներով, որպեսզի բոլորը տեսնեն, թե ովքեր են այն կանայք, որ դավաճանել են իրենց երկիրն ու իրենց աղտոտել ինչ-որ գերմանացիների հետ բավարարվելով։

Ամեն բան արդարացի կթվար, եթե այս կանանց մեծամասնությունը ուղղակի վախից ելնելով չքներ գերմանացիների հետ։ Նրանցից շատերը անկողին էին կիսել թշնամու հետ, որովհետև վախեցել էին իրենց կյանքի համար ու ուրիշ ելք չէին ունեցել։ 

Սակայն սա հետ չէր պահում ֆրանսիացիներին իրենց դատավճիռն իրականացնելուց։ Կանանց մեջ կային նաև երեխաներ ունեցողներ։ Նրանց ստիպում էին քայլել հենց երեխաների հետ, որպեսզի երեխան ինքն իմանա, թե ինչ մայր ունի։ 

Պատմության այս էջը ֆրանսիացիները համարում են իրենց երկրի պատմության ամենաամոթալի էջերից։ Նրանք նախընտրում են չխոսել սրա մասին ու մոռանալ, թե այժմյան ժողովրդավարական պետությունը, որում կանայք միշտ զգում են իրենց պաշտպանված, ժամանակին ինչպես է վարվել հենց այդ նույն կանանց ու նրանց իրավունքների հետ։