Հայկական ծագմամբ ռուս դիմահարդար Գոհար Ավետիսյանը ներկայացել է երկու էկզոտիկ կերպարով։ Գոհարն իր Instagram-ում երկու տեսանյութ է հրապարակել, որոնցում երեկոյան շքեղ զգեստներով ցուցադրել է իր բարեկազմ մարմինը։ Ինչպես Ավետիսյանն ասել է իր երկրպագուներին, զգեստները հատուկ կարվել են ֆոտոշարքի համար։
Առաջինում Գոհարը կրում է բացվածքով վարդագույն զգեստ։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է նա պատրաստվում ֆոտոշարքի։ Մի պահ Գոհարը հայտնվում է արծաթագույն բիկինիով:
Երկրորդը գլամուրային կանաչ զգեստ է, որը շատ տպավորիչ է ընդգրկում նրա նոր կազմվածքը:
Սակայն հրապարակումների մեկնաբանների մեջ կան «բարոյականության պահապաններ», ովքեր քննադատել են Գոհարին ընտրված կերպարների համար՝ պնդելով, որ «հայ կանայք այդպես չեն հագնվում», իսկ նման կերպարները «խայտառակում են հայերին»։ Գոհարը հանգիստ է արձագանքել նման մեկնաբանություններին՝ նշելով. «Դուք ժամանակակից հայացքներ ունեցող աղջկա էջում եք, եւ այն, ինչ չեք ընդունում, ինձ համար խնդիր չի կարող լինել։ Դրանք միայն ձեր սահմանափակումներն են»: