Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում ամուսնու հետ նոր ֆոտոշարք է ներկայացրել հանգստի վայրից՝ Իտալիայից:

Հրապարակմանը կից նա գրել է.

«Մեր կյանքի ամենառոմանտիկ երեկոներից մեկն է: Ի դեպ, իմ և Սերյոժայի հարսանիքը մեծ և շքեղ չի եղել, ամեն ինչ հնարավորինս համեստ էր, քանի որ առաջին ամուսնությունիցս հետո հարսանիքները տանել չէի կարողանում, իսկ ծանոթներիս հարսանիքներին լացել եմ: Հիմա մենք մտածում ենք, գուցե եկել է հենց այդ ժամանակը... Իսկ որտե՞ղ եք պատկերացնում մեր հարսանիքը»,- գրել է նա: