Ժաննա Բուտուլյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում նոր ֆոտոշարք է հրապարակել, որն իրականացրել է լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ։
Սեւ ու սպիտակ կադրերում Ժաննան հանդես է եկել Ֆեմիդայի կերպարով։ Դերասանուհին բոլոր լուսանկարներում կապված աչքերով է։ Նրա դեմքին արտահայտիչ շրթներկով շեշտված են շուրթերը։
Ժաննան կրում է մարմինն ընդգրկող երեկոյան զգեստ, որով ընդգծել է կազմվածքը։ «Femida»,-հրապարակմանը կից գրել է նա։ Ֆեմիդան կամ Թեմիսը հունական դիցավանության մեջ արդարության, օրինականության եւ կանխագուշակումների աստվածուհին է։