Շերոն Սթոունն ասել է, որ հայտնի լինելը թանկ հաճույք է։ «Հիմնական բնազդի» աստղը, որի արժեքը գնահատվում է 60 միլիոն դոլար, ասել է, որ «հայտնի լինելը շատ թանկ է նստում իր վրա»:
InStyle-ի հետ զրույցում «Ոսկե գլոբուսի» դափնեկիրն նշել է, որ ինքը չափազանց հայտնի է եւ չի կարողանում Delta ինքնաթիռով թռչել: Նա պետք է վարձի մեկին, ով կօգնի պահպանել իր ոճային տեսքը: «Հայտնի լինելը շատ թանկ արժե։ Դուք գալիս եք ընթրիքի, իսկ սեղանի շուրջ 15 հոգի կա, եւ ո՞ւմ են մոտեցնում հաշիվը: Ամեն անգամ 3000 դոլար ընթրիքի հաշիվ եք ստանում»: