Լոս Անջելեսում բացվել է «Vanity Fair» ամսագրի ցուցահանդեսը։ Լեգենդար պարբերականն ԱՄՆ-ում հրատարակվում է 1913թ.-ից։ Միջոցառումը նվիրված էր ամսագրին, դրա շապիկների գլխավոր հերոսներին եւ ամենամյա «Vanity Fair's Oscar Party»-ից բացառիկ կադրերին, գրում է Vogue-ը։
Առաջին հյուրերից են եղել դերասանուհիներ Շարլիզ Թերոնը, Դեմի Մուրը, Շերոն Սթթունը։ Ոլորտի լեգենդների հետ միաիսն այս երեկո փայլում էին նաեւ երիտասարդ տաղանդները՝ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որը նախորդ տարի նկարահանվել է «Գեղեցիկ, վատ, չար» ֆիլմում։ Այն պատմում է հայտնի սերիական մարդասպան Թեդ Բանդիի մասին, որը 36 աղջկա է սպանել։