Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության հիմնական արարողությունից հետո բազմաթիվ երեկույթներ են տեղի ունենում, եւ դրանցից ամենահեղինակավորը Vanity Fair-ն է։ Կարմիր գորգին հայտնվել են ոչ միայն մրցանակաբաշխության դափնեկիրները, այլեւ շոու-բիզնեսի աստղեր, սուպերմոդելներ ու երգչուհիներ։ Ամենահիշվող Քիմ Քարդշյանի եւ նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի կերպարներն էին։
Կարմիր գորգի համար զույգն արտասովոր կատարմամբ դասական հագուստ էր ընտրել։ Քիմ Քարդաշյանը փայլում էր Alexander McQueen-ի՝ 2003թ.-ի կրեմագույն «Ոստրե» զգեստով։
Քանյե Ուեսթը նախապատվություն է տվել կաշվե պիջակին, որը կրում էր մերկ մարմնին եւ ոսկե աքսեսուարներին՝ հաստ շղթա, խոշոր թվացույցով ժամացույց եւ մատանի։ Երեկույթին նկատել են նաեւ Քիմի կրտսեր քրոջը՝ Քայլի Ջեններին. նա կրում էր Ralph & Russo-ի՝ էլեգանտ կապույտ զգեստը, որը զարդարված էր փայլերով։