Հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Instagram-ում երկրպագուներին ցուցադրել է Հելոուինի իր կրեատիվ հանդերձանքը։
Լուսանկարների շարքում Քիմը հայտնվել է տիեզերական կովբոյի կերպարանքով, որը ստեղծել է Թիերի Մուգլերը։ Նա միաձուլել է Վայրի Արևմուտքի ոճը ֆուտուրիստական ուրվապատկերի հետ՝ կոստյումն անվանելով CowBot (կովբոյ ռոբոտ):
Մետաղական արհեստական կաշվից պատրաստված հավաքածուն բաղկացած է կիսանդրիից՝ դեկոլտեին բրենդի ստորագրությամբ Thierry Mugler աստղով, թևնոցներից, երկարաճիտ կոշիկներից, միկրոշորտերից և թափանցիկ եզրերով գլխարկից։
Կերպարը լրացրել է երկու ատրճանակի համար պատյանը։
Դիզայներն իր օգտահաշվում տեղադրել է նաև Քիմի կերպարը՝ նրան բնութագրելով որպես «տիեզերքի զվարճանքի լավագույն էներգիան»։
Քարդաշյանի լուսանկարները հավաքել են ավելի քան 4,1 միլիոն հավանում, ինչպես նաև հազարավոր դրական մեկնաբանություններ: