Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենաքննարկվող աստղերից է, միայն Ինստագրամում նրան բաժանորդագրված է ավելի քան 271 միլիոն օգտատեր։ Երկրպագուները հետեւում են աստղի յուրաքանչյուր քայլի, իսկ Քիմն անկեղծորեն պատմում է անձնական կյանքի եւ երեխաների դաստիարակության մասին։ Daily Mail-ի լրագրողները լուսանկարներ են հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ տեսք ունի հեռուստաաստղի առանձնատունը Սուրբ ծննդյան նախօրեին։

Իրապատում-շոուի 41-ամյա աստղը լամպերով զարդարել է ծառերը, որոնք շրջապատում են տունը։

 
 

Քիմը 20 միլիոն դոլարով նախկին ամուսնուց՝ Քանյե Ուեսթից գնել է բնակարանի իրավունքները։ Նա լրացուցիչ 3 միլիոն դոլար է հատկացրել կահույքի, այդ թվում արվեստի գործերի տպավորիչ հավաքածուի համար։