Չորեքշաբթի երեկոյան պապարացիների տեսախցիկները Լոս Անջելեսում ֆիքսել են ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին՝ ամբողջովին սև հագուստով իր 600,000 դոլար արժողությամբ Lamborghini Urus-ից իջնելիս, գրում է Daily Mail-ը:

41-ամյա հեռուսաաստղը իր մարմնի կորություններն ամբողջությամբ ընդգծել է սև, չափազանց նեղ կաշվե կոստյումով:

«Քարդաշյանների աստղը միայնակ վերադառնում էր Հարավային Կալիֆորնիա՝ Թաիթիում ռոմանտիկ հանգստից հետո իր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ, ով չորեքշաբթի օրը նրա հետ չէր: Քիմի սև կոստյումը այնպիսի բացվածք ուներ, որ ընդգծում էր նրա դեկոլտեն: Զգեստն ուներ բարձր օձիք և երկար թևեր, իսկ հագուստն ընդգծում էր նրա «ավազե ժամացույցի» նմանվող կազմվածքը: Քիմը համադրել է իր կոստյումը սրածայր կոշիկների հետ, որը ավելացնում էր նրա հասակը մոտ 5 սանտիմետրով»,֊գրում է պարբերականը: