Իտալական արտադրության Lamborghini Huracan-ը համարվում է աշխարհի ամենահայտնի սուպերքարերից մեկը, որի արժեքը հասնում է մի քանի հարյուր հազար դոլարի, գրում է luxurylaunches.com-ը՝ ներկայացնելով այս մեքենայից մի օրինակ գնած Կալոջերո Կարուզոյի պատմությունը:
Կանադայում բնակվող Կալոջերո Կարուզոն դատի է տվել ընկերությանը, երբ իր գնած սպիտակ 2017 Lamborghini Huracan Spyder-ը սկսել է աստիճանաբար փոխել գույնը՝ դառնալով դեղին: Տղամարդը պատմել է, որ ավելի քան 275 000 դոլար արժողությամբ սուպերքարը գնել է 2017թ. հուլիսին՝ որպես նվեր իր որդուն:
Սակայն տղամարդը շոկի է մատնվել, երբ նկատել է, որ որդու երազած փոխադրամիջոցը կորցնում է գույնը:
Lamborghini Montreal ավտոսրահի տնօրինությունը, որտեղից Կարուզոն գնել էր մեքենան, նշել է, որ այն արևի տակ կարող է մի քիչ դեղնավուն երանգ ստանալ: Սակայն մեքենան դեղին գույնը պահպանել է նույնիսկ արևի լույսից պաշտպանված տարածքում: Ի վերջո, ավտոսրահն առաջարկել է իր հաշվին ներկել մեքենան, սակայն գնորդը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ վերավաճառքի դեպքում դրա արժեքը կնվազի:
Կարուզոն մեքենան վերադարձրել է ավտոսրահ, սակայն առ այսօր շարունակում է վճարել մեքենայի ձեռքբերման համար վերցրած հիփոթեքային վարկը, ապահովագրական և գրանցման վճարները:
Lamborghini Montreal-ի դեմ ներկայացրած հայցում Կարուզոն պահանջում է իրեն ավելի քան 300 000