Հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Burberry նորաձեւության տան բիկինիով։ Instagram-յան էջի Stories բաժնում արված հրապարակումներին ուշադրություն է հրավիրել Daily Mail-ը։
Կադրերում 39-ամյա հայուհին մի քանի հավաքածու է ցուցադրել Լոս Անջելեսում գտնվող իր բնակարանում։ Դրանցից մեկում նա ապրանքանիշի լոգոյի պրինտով բեժ-մոխրագույն գունավորմամբ բիկինի է կրում։ Պարբերականի տեղեկություններով՝ այս հագուստի արժեքը կազմում է 520 դոլար։