Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր 6-ամյա դստերը՝ Նորթին, նվիրել է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի 65,6 հազար դոլար արժողությամբ բաճկոնը։ Այս մասին Քարդաշյանը հայտնել է Ինստագրամի իր էջի Story բաժնում։
Քարդաշյանները բաճկոնը գնել են հոկտեմբերին՝ աճուրդի ժամանակ։
Նշվում է, որ թանկարժեք քարերով զարդարված սև բաճկոնը Ջեքսոնը կրել է 1997 թվականին՝ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի 65-ամյակին նվիրված երեկույթին:
«Նորթը Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, և մենք գիտեինք, որ այն իրեն դուր կգա»,- գրել է Քարդաշյանը՝ հավելելով, որ նա ուրախացել է անակնկալից և շատ շնորհակալ է ծնողներին: