Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը և ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը, իրենց 6-ամյա դուստր Նորթին նվիրել են Մայքլ Ջեքսոնի` աճուրդում 65 625 դոլարով ձեռք բերված պիջակը, գրում է Daily Mail-ը:
Պիջակը «փոփի արքան» կրել է 1997 թվականին՝ Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկի՝ Էլիզաբեթ Թեյլորի ծննդյան 65-ամյակի ժամանակ. այն հոկտեմբերին 65 625 դոլարով վաճառվել է աճուրդում:
«Քանյեն և ես այս պիջակը նվիրել ենք Նորթին: Նորթը Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն է, և մենք վստահ էինք, որ նա կհավաներ մեր նվերը»,- իր երկրպագուներին հայտնել է դիմահարդարման մագնատը:
Քիմը հավելել է, որ պիջակն իրենց հաջողվել է ձեռք բերել աճուրդով:
«Մենք սա աճուրդով ձեռք էինք բերել Նորթի համար՝ որպես սուրբծննդյան նվեր: Այն ձևափոխել ենք, որպեսզի նա կարողանա հագնել պիջակը»,- հայտնել է Քիմը և հավելել, որ թևերն այնպես են ծալված, որ երբ Նորթը մեծանա, կարող է դրանք կրկին երկարացնել:
Իրապատում շոուի աստղը հավելել է, որ Նորթը շնորհակալ է եղել իր սուրբծննդյան նվերի համար. «Նա չափազանց ոգևորված է և երախտապարտ»: