Դերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, պատկերված է ծովափնյա գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ գույնի տաբատ է ընտրել եւ կանաչ վերարկու։ Անժելան հավաքել է մազերը, նախապատվություն տվել կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։